«Քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք». Թևան Պողոսյան
![]() 420 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 17:35 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյանը՝ իր հրաժարականի պահանջի մասին»... ...«ես քաղաքական պաշտոնատար անձ եմ»... Կներեք, իսկ քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք: ...Տո Հայրենիք, պետական սահման, հայրենական պատերազմ, ժողովրդավարություն, ազգային օրակարգ, կողքի հային հարգել ու սիրել... Այսպիսի բաների մասին լսե՞լ եք: Հա վայ մոռացա, բան կա, որ հաստատ գիտեք՝ ինքներդ ձեզ պարգևատրել, ինքներդ ձեզ պրեմիաներ գրել, թուրքին ծառայել և իրենց շահերն առաջ տանել, ինքներդ ձեզ մեծարել, .... դե մնացածն էլ սուտ ա՝ կասեն կգնա: Իսկ ամենացավալին այն չի, որ չեք հասկացել, որ ձեզ պարկերի համար չեն մեղադրել, այլ ձեր վերաբերմունքի, պարտքի ձեր զգացողության, ձեր պատասխանատվության զգացման համար... Նույնիսկ դա չեք հասկանում: Մեզ սա էլ քիչ է, ... կա՛մ կդառնանք քաղաքական ազգ, կա՛մ պետականության այս փշրանքնել էլ կկործանենք: Նույնիսկ եթե ձեր հոգին, խիղճը և գիտակցումն էլ վաճառեք հանուն 30 ոսկու, վստահ եղեք՝ Աստծո դատաստանից չեք խուսափելու: Ոչ մեկս չի խուսափելու»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
