«Բոյ տալով երկուսի մարմիններն էլ կարողացել էին հանել. հայի երկու տեսակ կա». Դավիթ Թորոսյան
![]() 399 Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 01:10 «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ընթացքում մի օր, երբ Հարությունագոմերում էինք, ընկերս՝ գումարտակի հրամանատար մայոր Ասրյանը, մեղրաձորցի կամավորական Կարենը ու ևս երկու հոգի, ում չէի ճանաչում ու, ցավոք, անունները չգիտեմ, մի քանի ժամ էր «տեղ էին գնացել»։ Դուրս էին եկել մինչև իմ այնտեղ հասնելը և թե՛ ռադիոկապով, թե՛ բջջային կապով անհասանելի էին մոտ 2-3 ժամ․ պարզ էր, խնդիր էին կատարում և անջատել էին, որ չխանգարի։ Ի վերջո, ռադիոկապին պատասխանեցին, ասելով, որ արդեն հետ են գալիս։ Սովորաբար Ասրյանի դեմքին հաճախ ժպիտ չես տեսնի, իսկ այդ պահին դեմքին ժպիտ ու ջղայինությունը միախառնվել էին։ Չդիմացա, հարցրի, ուր էին գնացել, ինչ խնդիր էին կատարում ու ինչու էր այդ հոգեվիճակում։ Պարզվեց գնացել էին մեր զոհված տղերքից երկուսի մարմինները հանելու, արդյունքում «բոյ տալով երկուսի մարմիններն էլ կարողացել էին հանել», իսկ «ժպիտի» պատճառը այն էր, որ երկու ծնող ևս կարա գոնե իրա տղու վրա լացի(բառացի մեջբերում եմ իր խոսքերը)։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
