Իշխանությունը կռվարար կանանց և տղամարդկանց հավաք է կազմակերպում. «Ժողովուրդ»
![]() 368 Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 09:05 «Ժողովուրդ»-ը գրում է. «Փոխանակ ներկայիս իշխանությունները ելքեր մտածեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը լուծելու, ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, քայլեր են մտածում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի քարոզարշավը խոչընդոտելու համար: Այդ նպատակով մարզերում նշանակվել են հատուկ անձինք, որոնք պետք է հիմնական մրցակիցների քարոզարշավի ժամանակ ճանապարհներ փակեն, կռվարար կանաց ու տղամարդկանց բերեն, որոնք կփորձեն խոչընդոտել նրանց, և տպավորություն ստեղծեն, թե ժողովուրդը, բացի այս իշխանություններից, այլ ուժ չի տեսնում: Օրինակ՝ Շիրակի մարզում այդ հարցերով զբաղվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որն արդեն տարբեր գումարներով ոտքի է հանել մարդկանց և պատվիրել, որ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների՝ Գյումրի գալու պարագայում պետք է բողոքի ակցիաներ լինեն: Այդպես է նաև մյուս մարզերում, և սպասվում է, որ քարոզարշավի 12 օրերը կարող են լարված անցնել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
