«Անընդունելի է ԿԸՀ-ի անտարբերությունը». Դանիել Իոաննիսյան
![]() 343 Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 13:00 ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի։ ԿԸՀ-ն, հիշեցնեմ, որոշել էր հեռացնել Քոչարյանի «Հայաստանը կառուցելիս» և «Կյանք և ազատություն» պաստառները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացուցիչ չի ուղարկել դատական նիստին և լուրջ գործողություններ չի ձեռնարկում՝ իր որոշումը պաշտպանելու համար։ Խիստ մտահոգիչ է, որ ԿԸՀ-ն, որը սովորաբար նույնիսկ չնչին գործերով է ներկայանում դատարան ու պնդում իր մոտեցումները, այժմ չի պաշտպանում՝ Քոչարյանի պաստառները հանելու իր որոշումը։ Զարմանալի չէ Քոչարյանի մոտեցումը՝ ըստ որի իր դեմքով պաստառներն իր քաղաքական ուժի հետ չի ասոցացվում։ Բայց անընդունելի է ԿԸՀ-ի անտարբերությունը։ Պաստառները, որոնք ակնհայտորեն քարոզչական են ու խախտում են հավասարության սկզբունքը, պետք է հանվեն ու ԿԸՀ-ն պետք է պնդի իր մոտեցումը։ Հ. Գ. Հավելեմ, որ սա հին պրակտիկա է. վարչական մարմինը, ձևական առումով ու չուզենալով, կատարում է իր պարտականությունը (ընդունում է որոշում), բայց չի պաշտպանում այն դատարանում ու հեչ դեմ չի, որ այն անվավեր ճանաչվի։ «Անկախ Դիրորդ» դաշինքը շարունակում է վերահսկել վարչական դատարանում ընտրական վեճերի քննությանը»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
