«Կեղծ փաստաթղթերով Միհրան Պողոսյանն ուզում էր հիմնավորեր, որ ՌԴ-ում գտնվել է ոչ թե թաքնվելու, այլ՝ ուսման նպատակով». Դանիել Իոաննիսյան
![]() 312 Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 20:50 ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Միհրան Պողոսյանի (կամ նրա ներկայացուցչի) կողմից առերևույթ փաստաթուղթ կեղծելու դեպքի հետ: Մասնավորապես, Միհրան Պողոսյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանք ստանալու նպատակով, ըստ առկա տվյալների, մեզ համար անհայտ անձանց կողմից պատրաստվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի «0089-ОД» կեղծ հրամանը և նույն բուհի՝ «թիվ 1427» կեղծ տեղեկանքը: Նշված փաստաթղթերի կեղծ լինելը հիմնավորվում է նրանով, որ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանը հերքել է դրանց գոյությունը: Նշված կեղծ փաստաթղթերով Միհրան Պողոսյանն ուզում էր հիմնավորեր, որ Ռուսաստանում գտնվել է ոչ թե հետախուզումից թաքնվելու, այլ՝ ուսման նպատակով: Ընդ որում՝ այս տեղեկանքի ֆեյք լինելը բացահայտվելուց հետո Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը մեկ այլ բուհի տեղեկանք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի իսկությունը դեռ պետք է պարզել... Բայց նախքան այդ, այդ այլ բուհի տեղեկանքի հիման վրա Միհրան Պողոսյանն արդեն պատգամավորի թեկնածու է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
