Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը». Միքայել Մինասյան

«Ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը». Միքայել Մինասյան
337
Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 21:15

Նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «19-րդ դարի վերջերից հայերը գաղթում էին Օսմանյան կայսրությունից, որ փրկվեն:
20-րդ դարի կեսերից մինչ օրս հայերը գաղթում են մերձավորարևելյան պատերազմներից, որ ապրեն:
1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն:
1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով:
2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն:
2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից:
Ափսոս էին տղերքը…
Հ.Գ.Երևանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին:
Հ.Գ.Գ. Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 3 շաբաթ է՝ օկուպացված է թշնամու կողմից»: