Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Խմեք գինի՝ ամեն մեկդ ձեր չափով, ու մտածեք, թե ինչպես նորից վերականգնել հավատքը սեփական ուժերին». Հրանտ Տեր-Աբրահամյան

«Խմեք գինի՝ ամեն մեկդ ձեր չափով, ու մտածեք, թե ինչպես նորից վերականգնել հավատքը սեփական ուժերին». Հրանտ Տեր-Աբրահամյան
357
Շաբաթ, 05 հունիսի, 2021 թ., 20:15

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես գինու փառատոնին չեմ մասնակցել, ոչ էլ իմացել եմ իսկ դրա մասին՝ իմ «Սոսյաց անտառներում» նման լուրերն ուշ են հասնում:
Բայց ես գիտեմ մի բան: Մարդը պետք է ապրի: Պետք է ապրի, որ ուժեղ լինի, ու կարողանա ելքեր գտնի ցանկացած վիճակից: Մարդը միշտ պետք է ապրի, ու մինչև վերջ կառչած մնա կյանքից, ու սիրի կյանքն՝ իրա ամեն ինչով:
Գինին՝ կյանքի խորհդանիշ է, կենսունակության՝ հնուց այդպես է: Հացն ու գինին Տեր Կենդանին՝ նման հին բանաձևերը միամտություն չեն, այլ մեզնից շատ ավելի մարտահրավերային պայմաններում ապրող մարդկանց կենսափորձի խտացում:
Գինին միավորում է մարդկանց, ընկերության հիմքն է: Ընկեր - ընդկեր՝ նա ում հետ սեղան ես նստում:
Ճիշտ չափի մեջ գինին բացում է մարդու բանականությունն ու սիրտն՝ ազատում այն ավելորդ կապանքներից ու վախերից, ստիպում հավատալ սեփական ուժերին:
Շատ լուրջ եմ գրում այս ամենը: Սիմվոլիկ, այլաբանական մակարդակում, բայց լուրջ:
Սիմվոլիկ մակարդակում մեզ հենց գինի է պետք՝ ազատող, հայացքը լայնացնող, միացնող:
Խմեք գինի՝ ամեն մեկդ ձեր չափով, ու մտածեք, թե ինչպես նորից վերականգնել հավատքը սեփական ուժերին, ինչպես նորից լինել համարձակ, և ինչպես նորից համախբվել՝ որպես մեկ հանրություն, մեկ ընկերային միավոր՝ մեկ նպատակով, մեկ հավատով ու մեկ սրտով:
Հ.Գ. Գրածս չափից ավելի բառացի հասկացողների համար. ես գնահատում եմ սթափությունը, ինչպես և գինովությունը՝ երկուսն էլ կյանքի կարևոր մասեր են: Կյանքումս հրապարակային մի տող գրած չկամ որևէ լուրջ, մանավանդ քաղաքական թեմայով, եթե թեկուզ կես գավաթ գարեջուրխմած լինեմ՝ դա ինձ մոտ վաղուցվա երկաթյա օրենք է:
Բայց կյանքում ամեն բան իր տեղն ունի: Նույնիսկ թաղումներն ու քելեխներին՝ խմում ենք: Ու ոչ թե, որովհետև չենք հարգում մահացածների հիշատակը, այլ՝ ճիշտ հակառակը: Սա հին սովորություն է՝ բնազդով ձևավորված:
Ամեն ինչի հիմքում կյանքն է, այդ թվում մահվան: Կյանքը պետք է ապրի, ուժեղ լինի, որպեսզի հաղթի»: