Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբ պատարագ է մատուցել Ստեփանակերտի Մայր տաճարում

Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբ պատարագ է մատուցել Ստեփանակերտի Մայր տաճարում
340
Կիրակի, 06 հունիսի, 2021 թ., 13:20

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայությամբ սուրբ պատարագ է մատուցվում Արցախի Ստեփանակերտի Մայր տաճարում։
Նայում ու փշաքաղվում եմ։
Արդեն երեք օր է՝ վեհափառն Արցախում է, որը «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող կապիտուլյանտն ու թուրքամետների իր թիմը թողել են բախտի քմահաճույքին։
Ազգային եկեղեցին մեր պետության ու ազգի հիմքերից է։ Թեև ակնհայտ է, որ վեհափառը մտահոգ է, սակայն բուն այցն ու հայրապետական մաղթանքը վստահություն են ներշչնում, որ ազգային ու եկեղեցական ջանքերով վերականգնելու ենք մեր պետականությունն ու Արցախի ամբողջականությունը։ Ես հավատում եմ։ Օրհնաբեր կիրակի բոլորիս։
Հ.Գ. Նկարում վեհափառը մեր բանակի կողքին Ամարաս վանական համալիր այցի ընթացքում»: