«Մի խանութատեր կին այսօր ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ազատեց հարկային տեռորից». Ոսկան Սարգսյան
![]() 337 Երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ., 03:05 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պտտվիր, պտտվիր, կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պտտեցնում է հին, մաշված պլաստինկան՝ նախկինները կերել, թալանել են։ Եթե ճիշտ է ասում, իր իշխանության 3 տարում նախկիններից քանիսի՞ հանդեպ դատավճիռ եղավ, քանի՞սը նստեց բանտում, ինչքա՞ն գումար գանձվեց պետական բյուջե։ Պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակումն է, այդպես է կարծում Նիկոլ Փաշինյանը և փոխանակ վաղուց հրաժարական տված լիներ, խաղում է ժողովրդի հույզերի, ապրումների, բնազդների վրա, նախկիններին մեղադրում։ Մի խանութատեր կին այսօր տաքսիում ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ազատեց հարկային տեռորից և ինքը նրան է ընտրելու։ Ես ասացի՝ Արցախի փաստացի անկախությունը, մեծ տարածքները, 7900 զինծառայող կորցրինք, 11 000 վիրավոր, 200-300 գերի ունենք Ադրբեջանում, Հայաստանի սահմանամերձ տարածքներն ենք կորցնում, իսկ դու քո խանութի շահույթի և դրանով Երևանում տուն գնալու մասին ես մտածում։ Ցավոք, մարդիկ ստամոքսով են մտածում»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
