«Նկատի ունենալով որոշակի շահարկումները՝ հարկ եմ համարում պարզաբանել». Գոռ Աբրահամյան
![]() 287 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 15:40 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատի ունենալով որոշակի շահարկումները՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և առանձին վարույթում առանձնացվել է քրեական գործ: 2021 թվականի մարտի 16-ին այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ի. Վահանյանին: Նույն օրը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը 2021 թվականի մարտի 18-ին բավարարվել է: Առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացվել մեղադրյալի պաշտպանի կողմից, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. ապրիլի 9-ի որոշմամբ բավարարվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021թ. մարտի 18-ի որոշումը բեկանվել է և մեղադրյալ Ի. Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Կտրականապես համաձայն չլինելով ՀՀ վերանքնիչ դատարանի որոշման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ՝ 2021թ. դեռևս մայիսի 6-ին ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
