«Միակ մարդն եմ եղել, որ, ասենք թե, ձերբակալել են». Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին
![]() 345 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 19:35 «Ես իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ»,- Աբովյանում մեկնարկած ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը։ «Ես գնում եմ մենակ՝ իմ թիմի հետ, իմ ծրագրերն իրականացնելու համար։ Ես ոչ մեկի հետ չեմ գնալու։ Ես միակ մարդն եմ եղել, որ, ասենք թե, ձերբակալել են, ես պայքարել եմ, ասել եմ, որ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա։ Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Փաշինյանի հետ Ծառուկյանը կոալիցիա է կազմելու»,– ասաց Ծառուկյանը։ Նա նաև շեշտեց, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապն ավելի ամրապնդել ոչ միայն խոսքով, այլև գործով։ «Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է։ Նա առաջին օրվանից մեր կողքին է եղել, մինչև այսօր մեր կողքին է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ամրապնդենք, զարգացնենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի և պետության անվտանգությունը»,– ասաց Ծառուկյանը։ Նա մատնացույց արեց մոտակայքում գտնվող՝ հայ-ռուսական համերաշխության հուշարձանը և շեշտեց, որ Հայաստանի սահմանները պետք է պահեն հայ ու ռուս զինվորները՝ ուս ուսի տված: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
