Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել Փաշինյանի կամ Սարգսյանի հետ․ ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը

ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը պարզաբանում է տարածել. «Վերջին շաբաթների ընթացքում մի քանի պարբերականներում նկատել ենք հրապարակումներ՝ ապրիլին՝ դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ, որոնցում ներկայացվում են սխալ տեղեկություններ։ Դեսպանի՝ Սյունիք կատարած այցն այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ։
Ինչպես ավելի վաղ մենք հայտնել էինք, դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
21710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
24510.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
32209.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
32509.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
26709.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
26609.10.2026, 10:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
20209.10.2026, 09:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
27308.10.2026, 20:00