Ինչու անտեսվեցին Փաշինյանի համար պայքարած մարդիկ. «Ժողովուրդ»
![]() 182 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 09:55 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հետ կապված դեռևս թեժ քննարկումներ են ընթանում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների միջև: Բանն այն է, որ կան պատգամավորներ, որոնք այս ժամանակահատվածում շատ ակտիվորեն աշխատել են իշխանությունների համար, ամեն հարցում պայքարել են նրանց համար, բայց նախընտրական ցուցակի, կարելի է ասել, ոչ անցողիկ տեղերում են հայտնվել: Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Քրիստինե Պողոսյանի ցուցակի ոչ անցողիկ համարներում լինելու հարցը: Պատգամավոր Պողոսյանը ընտրական ցուցակի 60-րդ համարն է, իսկ Զեյնալյանը՝ 67-րդ համարը: Իմքայլականներից շատերի համար անհասկանալի է, հատկապես Զեյնալյանին ոչ անցողիկ տեղում ներառելու փաստը այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լարված էր ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, Զեյնալյանին էր միայն վստահում առողջապահության ոլորտը, իսկ կորոնավիրուսի ժամանակ նրան հատուկ Փաշինյանն էր հրավիրել կորոնավիրուսի թեմայով հանձնաժողովի բոլոր նիստերին: Իսկ ինչ վերաբերում է Քրիստինե Պողոսյանին, ապա վերջինս 44-օրյա պատերազմից հետո դարձել է լռակյաց, մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ այս նախընտրական թեժ օրերին անգամ չի շրջում իր թիմի հետ, երբ մինչև այս Պողոսյանը համարվում էր Փաշինյանին «պաշտպանողներից» գլխավորը: Ի դեպ, Նարեկ Զեյնալյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմակիցն է համարվում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
