«Կանխեք պետական մակարդակով նախապատրաստվող արյունահեղությունը». Նաիրի Հոխիկյան
![]() 356 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 14:25 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներքևի հրապարակումը Նիկոլ Փաշինյանի մոլեռանդ աջակցի կողմից արվել է մոտ 1 ամիս առաջ։ Այն ժամանակ արդեն նշմարվում էին իշխանության կողմից կազմակերպվող ներքին բախումների ծիլերը։ Սրանք տեխնոլոգիաներ են, որոնք մարդկանց որոշ զանգվածների մեջ աստիճանաբար ներարկում են բացասական էներգիայի տեղեկատվական դոզաներ, հետո անհրաժեշտ պահին այդ մարդկանց կտրվի կոնկրետ հրահանգ։ Հրապարակմանն արձագանքել է բավական մեծ թվով իրական, ոչ ֆեյք մարդ՝ ոգևորվելով արյունահեղության հնարավորությունից։ Այն ժամանակ դիմեցի ոստիկանության համապատասխան ծառայություններին՝ կանխելու նախապատրաստվող բախումները։ Կրկին դիմում եմ պետության ներքին անվտանգության համար պատասխանատու մարմիններին՝ կանխեք արյունը, այն շատ մոտ է, այն ծնկի է բերելու մեզ։ Նիկոլ Փաշինյանի երեկվա վենդետայի կոչը հաջորդ քայլն է արյունահեղության նախապատրաստման, ինչի վերջին ակորդը կլինի հունիսի 20-ի երեկոյան լայվը։ Կանխեք պետական մակարդակով նախապատրաստվող արյունահեղությունը, մենք բոլորս հայ ենք՝ անկախ քաղաքական հայացքներից»։ ![]() |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48

