«Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ, թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում». ԱԽ քարտուղար
![]() 637 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 19:50 Այսօր «Ֆակտոր»-ի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով ԱԳ նախկին նախարարի հայտարարության և հրաժարականի մասին լրագրողի հարցին, նշեց, որ դրանից հետո վարչապետի խոսնակը խնդրել էր պարզաբանումներ տալ, որովհետև ոչ մեկի համար հասկանալի չէր, թե Այվազյանը, նման հայտարարություններ անելով, ինչ նկատի ունի։ Նա ընգծեց, որ մայիսի 12-ից սկսած Անվտանգության խորհրդի 7-8 նիստ կամ Անվտանգության խորհրդի անդամներով քննարկումներ են տեղի ունեցել, և քննարկվել են հնարավոր բոլոր տարբերակները, ներկա է եղել նաև Արա Այվազյանը։ «Ընդհանրապես, մեզ մոտ ընդունված է, որ քողարկված հայտարարություն են անում՝ առանց որևէ բացատրության, միակ հասցեատերը, որը կարող է պարզաբանում տալ, հենց Արա Այվազյանն է։ Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ, թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում, որի պատճառով նա հրաժարական է տվել: Ինչպես Օնիկ Գասպարյանի, այնպես էլ Արա Այվազյանի դեպքում պարզվելու է, որ գործ ունենք ստի հետ»,- ասաց Գրիգորյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
