«Պղնձամոլիբդենային կոմբինատից արդեն ահազանգեր ունենք». Արթուր Դավթյան
![]() 455 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 23:55 ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե մարզում խորհրդակցության ժամանակ դատախազը «վախեցրել է համայնքապետերին, Պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին»: «Պարոն Հակոբյանի համար հատուկ պարզաբանեմ. ուրեմն ընտրական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքար իրականացնելը և քաղաքական պրոցեսները ակնհայտորեն տարբեր բաներ են: Ես ոչ միայն Սյունիքի մարզում, գրեթե բոլոր մարզերում, գրեթե նույն կազմով ու հրապարակային՝ տեսախցիկների ներկայությամբ կազմակերպել եմ այդպիսի քննարկումներ, որոնք միտված են եղել մեկ բանի՝ հնարավոր ընտրական հանցագործությունները կանխելու, դրանց հավանական դրսևորման դեպքում պարտադիր դրանք բացահայտելու: Հետևաբար՝ Սյունիքի մարզը ևս բացառություն չէ: Բացառիկ է եղել այն հանգամանքը, որ ներկա է եղել տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ, իսկ դա ունի իր բացատրությունը. դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սյունիքի բնակչության առնվազն կեսը ինչ-որ կերպ առնչվում է կոմբինատի հետ: Եվ մենք արդեն ունեինք ահազանգեր, որ կոմբինատում առանձին աշխատակիցների կողմից նյութական-ծառայական կախվածության օգտագործմամբ փորձ է արվում պարտադրանք իրացնել քաղաքական դիրքորոշման առումով»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
