«Իրենց հետ ուզում են նաև կայսրության տեղաշոր կոխել ամբողջ երկիրն իր մարդկանցով ու հարստությամբ». Լևոն Բարսեղյան
![]() 572 Հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ., 01:05 «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կայսրության տակ պառկելը գաղութապետի ուսադիրներ ստանալու փափագով և այն նենգ խաբկանքով, թե գոնե այդով լինի գաղութին փրկություն, նոր բան չէ: Հին բան է, ու ոչ միայն Հայաստանի դեպքով: Հազարավոր նման օրինակներ կան: Այդօրինակ վեցնոցները լավ տեսանելի են, հատուկ գիտելիք պետք չէ նրանց բացահայտելու համար: Այդպիսիք, բնականաբար, նաև մրցակցում են իրար հետ, մի սերունդը սատկում գնում է, փոխարինողներն են առաջանում, հանրային ընկալումներն են ապականում ու կամքը հյուծում, իրենց հետ ուզում են նաև կայսրության տեղաշոր կոխել ամբողջ երկիրն իր մարդկանցով ու հարստությամբ, ամբողջ այդ ընթացքում շարունակելով փրկարար խաղալ, շատ լավ հասկանալով, որ քանի գաղութը կա իրենց սրտերում, ազատում չկա: Հնուց շատ բան չպատմեմ, թարմը հայտնի է. մոտ երկու տասնամյակ բարբաջեցին, թե Արցախի փրկությունը Կրեմլի ծոցում է, վերջը մուրազներին հասան, կտրեցին, կոխեցին սապոգի տակ, հեղափոխությունն էլ իրենց ատելության ու փափագի կատարման խթանիչ սարքելով, մատի փաթաթան: Չլիներ հեղափոխությունը, միևնույն է, սապոգ էին բերելու երկրի վրա, ուշ էին բերելու, բայց բերելու էին, որովհետև սրտներում գաղութն է ու գաղութապետի ուսադիրները: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
