«Թիրախում են հայտնվելու բոլոր նրանք, ովքեր սրանց քաղաքական հրահանգները չեն կատարում». Տիգրան Աբրահամյան
![]() 369 Հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ., 09:45 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զորամասերի հրամանատարներին, տարբեր բարձրաստիճան զինվորականներին քաղաքական դրդապատճառներով զբաղեցրած պաշտոններից, ծառայությունից ազատելն ամբողջությամբ տեղավորվում է Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան գծի շրջանակներում։ Թիրախում են հայտնվելու բոլոր նրանք, ովքեր սրանց քաղաքական հրահանգները չեն կատարում, տեղերում Փաշինյանի համար «մասովկա» չեն ապահովում։ Դրան հակառակ խրախուսվում են ծառայության ժամերին, քաղաքացիական հագուստով, «լայն մասսաների» դեր կատարող տարբեր ուժայիններ և նրանց ենթակա անձնակազմ, այդ թվում՝ ռազմական ոստիկանության աշխատակիցներ ներգրավելու նախաձեռնությունները։ Հեռու մնացեք զինվորականներից, չափերներդ վաղուց անցել եք, իսկ կարմիր գծերը բազմակի անգամ հատել։ Պարոնա՛յք սպաներ, գլուխներդ բարձր պահեք, լավ գիտեմ, թե ինչ է ձեզանից շատերի համար պատիվն ու արժանապատվությունը ու գիտեմ, թե դա պաշտպանելու համար ինչի եք պատրաստ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
