«Չարքարշ, տանջված, կոշտուկներոտ ձեռներով մարդկանց ցույց են տալիս, ասում՝ հլը տեսեք, թե ովքեր են Նիկոլի ընտրողները». Փաշինյան
![]() 244 Շաբաթ, 12 հունիսի, 2021 թ., 18:20 Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց որոշ քաղաքական հակառակորդներ փորձում են ծաղրել՝ ցույց տալով, իր բնորոշմամբ, «չարքարշ մարդկանց»: «Մեր որոշ քաղաքական հակառակորդներ, փորձելով իբր մեզ վնաս հասցնել, գնում են գյուղերում չարքարշ մարդկանց տներում նկարահանումներ են անում, նրանք էլ ասում են՝ Նիկոլին ենք ընտրելու, և այդ չարքարշ, տանջված, աշխատավոր, կոշտուկներոտ ձեռներով, կնճիռներոտ դեմքերով մարդկանց ցույց են տալիս, ասում՝ հլը տեսեք՝ ովքեր են Նիկոլի ընտրողները: Գիտեք ինչ, ես անկեղծ ասեմ՝ ինձ համար մեծ հպարտություն է, որ էդ մարդիկ, որոնք հույս են փնտրում ամեն օր, էդ հույսը կապում են մեր քաղաքական ուժի հետ, և հատկապես էն մարդիկ, ովքեր հույսի ու աջակցության կարիք ունեն»,- ասաց Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
