«Հանրայինից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին». Սուրեն Սահակյան
![]() 183 Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 16:50 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 8-ին ընտրություններին մասնակցող ևս 9 կուսակցությունների հետ հայտարարել էինք, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում ենք մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։ Այսօր՝ 14․06․2021թ․, Հանրային Հեռուստաընկերությունից զանգ է եկել բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային Հեռուստաընկերության համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով։ Այսպիսով, բոյկոտող կուսակցությունները և դրանց առաջին համարներն են, որոնք վերահավաստել են իրենց ստորագրությունը․ 1․ «Ազատական» կուսակցություն / Սամվել Բաբայան 2․ «Ազգային Օրակարգ» / Արա Հակոբյան 3․ «Արդար Հայաստան» / Նորայր Նորիկյան 4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան 5․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան 6․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան 7․ «ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք» կուսակցություն / Լուսինե Ավագյան 8․ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք /Արման Բաբաջանյան 9․ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ / Սուրեն Սահակյան 10․ «Զարթոնք» կուսակցություն / Արա Զոհրաբյան Բոյկոտին չմիացած կուսակցություններին ևս կոչ եմ անում միանալ դրան և բարձրացնել արդարության ձայնը՝ չտրվելով իրենց պարտադրված կանոններին»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
