«ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ալիևն իրենց արհամարհում է»․ Սամվել Բաբայան
![]() 372 Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 00:20 «Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի պետական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը համոզված է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջամտության արդյունքում 15 գերիների վերադարձից հետո Իրանը և և Ֆրանսիան նույնպես կփորձեն նման միջնորդությամբ հանդես գալ։ «Հետո ՌԴ-ն պետք է հասկանա, որ Ալիևն իրենց արհամարհում է և չի տալիս։ Հետո իրենք փորձեն խնդիրներ լուծել։ Դժբախտություն է, որ փորձում են քաղաքականացնել այս խնդիրը, որն Ադրբեջանն առևտրի առարկա է դարձրել»,- ասում է նա։ Ս․ Բաբայանը նաև վստահ է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ կարող է իր բոլոր խնդիրները լուծել միայն ուժեղ բանակ ունենալու պարագայում։ Նա հիշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992թ․, երբ հայկական կողմը պարտվում էր, շատ արագ կարողացել են վերակազմակերպվել և հաղթանակներ տանել։ Հայկական կողմն ունեցել է մի քանի անգամ ավելի շատ ադրբեջանցի գերիներ ու նույն կերպ նույն երկրների միջոցով աստիճանաբար վերադարձրել է։ Եղել է դեպք, որ մեկ հայ գերու դիմաց տվել են 47 ադրբեջանցի։ «Իրանը, Ֆրանսիան էլ զբաղվում են, որ իրենք էլ մի քանի գերի բերեն, իրենց դերը բարձրացնեն, ՌԴ-ն էլ դրան խանդով է վերաբերում։ Մենք էլ Իրանին ենք գերի տվել, ֆրանսիացիներն են տարել, ՌԴ-ն, դա մեծ խանդ է»,- ասում է Ս․Բաբայանը։ Անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած խնդիրներին՝ զենքի մատակարարման ուշացումներին, ոչ սարքին զենք մատակարարելուն և նման այլ հարցերին, նա համարում է, որ ՌԴ-ն դա միտումնավոր է արել․ «Ես համարում եմ, որ, եթե ես ու դու դաշնակից ենք, դու անհապաղ պետք է անեիր»։ Ս․ Բաբայանը հիշեցրեց, որ 1992թ․ Ադրբեջանը 3,5 կմ խորությամբ մտել է Տավուշ, նախկին իշխանություններն էլ շրջանցող ճանապարհ են կառուցել։ «1992-ից Ադրբեջանը Նոյեմբերյանի տարածքում նստած է, էդ խի՞ չէիք գոռգոռում, տղերք։ Այն ժամանակ ձեռք չէ՞ր տալիս։ Շրջանցող ճանապարհ եք կառուցել, միլիոնավոր դոլար եք դրել»,- հիշեցնում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
