«Տիգրան Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից». Տ. Արզաքանցյան
![]() 399 Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 12:55 Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Հունիսի 15-ին դեմոկրատիայի կողմնակիցները և Հայաստանի դեմոկրատական կուսակցության համակիրները քաղաքական միջոցառումներ են անցկացնում Երևանում: Ժամը 16-ին Երևանի փողոցներով մեկնարկելու է ավտոերթ Արցախի 1 հասցեից, իսկ Մատենադարանի շենքի մոտ՝ ժամը 6-ին, երթ է սկսվելու Երևանի փողոցներով, որն ավարտվելու է Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ՝ հավաքով: Ժողովրդավարության կողմանկիցներ և Դեմոկրատական կուսակցության բոլոր կողմնակիցներ, մենք սպասում ենք ձեզ, քանի որ 15-րդը ՀԴԿ համարն է առաջիկա ընտրություններին: Հունիսի 15-ին Դեմոկրատական կուսակցությունը դեմ է արտահայտվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, որով կասեցվել է կուսակցության ցուցակի առաջատար Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Միասին մենք հասնելու ենք ճշմարտությանը, միասին կարող ենք պաշտպանել օրենքը Հայաստանում: Հայաստանում որոշակի ուժեր տեսնում են մեր կուսակցության կողմնակիցների թվի աճ, նրանք վախենում են մեզանից, ուստի կայացնում են անօրինական որոշումներ: Երբ ձեզ ասեն, որ դա ճիշտ չէ, ցույց տվեք նրանց Google Trends-ի վերջին օրերի աղյուսակը, Տիգրան Արզաքանցյանը հավասար է Փաշինյանին, Քոչարյանին և առաջ է անցել Ծառուկյանից: Մենք ուժ ենք, և նրանք վախենում են մեզանից, մենք ուժ ենք, որը մասնակցում է ընտրություններին՝ պետությունը պաշտպանելու, մեր Հայաստա՛նը պաշտպանելու համար: Բոլորդ երթի՛»: ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54

