«Թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան». Փաշինյան
![]() 246 Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 21:40 «Ապակառուցողական հատարարություններ ենք լսում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Իրականում ոչ մի բան տեղի չի ունեցել: Թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վերջին 150 տարում փոփոխություն չի կրել: Նրանց քաղաքականությունը շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն»,- Կապանում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ շեշտելով, որ դա Միացյալ Նահանգների ուղիղ պատասխանն էր 44-օրյա պատերազմին, քանի որ այդ պատերազմում Հայաստանը կռվում էր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ու Պակիստանի դեմ: Մենք Ադրբեջանից հնչող ագրեսիվ քաղաքականությանը պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր զինված ուժերը, լրջորեն խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի հետ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայությունը ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
