Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շշմելու է․ զարհուրելի է»․ Նաիրա Զոհրաբյան

«Շշմելու է․ զարհուրելի է»․ Նաիրա Զոհրաբյան
190
Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 00:30

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միքայել Մինասյանը հերթական փաստաթուղթն է հրապարակել: Շշմելու է: Զարհուրելի է:
Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել: Հոկտեմբերի 10-ին մեր զոհերի թիվը մի քանի հարյուր էր, Շուշին ու Հադրութը մերն էին:
Ու հիմա նա մուրճը գրկած քարոզարշավ է անում՝ սպառնալով իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով։
Իր ագրեսիվ փոքրամասնությանը ևս մի մարտի 1-ի «զարյադկա» տալով։
Գորինի Հերոստրատը մի միտք էր անընդհատ կրկնում՝ մարդկային լկտիությունն աստվածներից զորավոր է»: