Իշխանությունը վախեցած է. ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ»
![]() 175 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 09:40 «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը տևական ժամանակ քննարկել է, թե ինչ կարող է լինել հունիսի 21-ին՝ արտահերթ խորհրդական ընտրություններից հետո, ու եկել է այն եզրակացության, որ պետք է պատրաստվել հուժկու հանրահավաքների: Իշխանական թևի մի հատվածի կարծիքով՝ բանը չի հասնելու հանրահավաքների, քանի որ իրենք շատ բարձ տոկոս են հավաքելու, ու խնդիր չի լինելու թիմակիցներին փողոց դուրս հանել: Փաշինյանի հիմնական նպատակն է, որ հայրենի ընդդիմությունը կրկին Հանրապետության հրապարակում ցույցեր չիրականացնի, ինչի համար «իրենով է արել» հրապարակը: Նշենք, որ հունիսի 21-24-ը ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ է հրավիրել, բայց որևէ մեկը չի բացատրել, թե ինչ նպատակով են այդ հավաքներն իրականացվելու: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ իշխանությունը վստահ է, թե ինքը մեծ հաղթանակ է ունենալու, որը չեն հանդուրժելու ընդդիմության ներկայացուցիչները, ինչի համար դեռևս թեժ օրեր են սպասվում: Ըստ իշխանության թևի ներկայացուցիչների՝ արդեն իրավապահ համակարգում հրահանգված է արթուն լինել, որպեսզի կարողանան հետընտրական պրոցեսներին դիմակայել: Հավելենք, որ իշխանության ներսում շատ հակասական տրամադրություններ են, քանի որ այս ընթացքում աճում է նաև ընդդիմության վարկանիշը, որից իշխանությունները շատ վախենում են: Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
