Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հիմա կասե՞ք՝ բա էլ ինչու է թվեր կրակում». Արփինե Հովհաննիսյան

«Հիմա կասե՞ք՝ բա էլ ինչու է թվեր կրակում». Արփինե Հովհաննիսյան
204
Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 13:20

«Հայաստան» դաշինքի ծրագրի աշխատանքային խմբի համակարգող Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող և թուրքի ստորացումից չնեղվող անձը մուրճ, մանգաղ ու նման այլ բաներով հյուրախաղեր է տալիս Հայաստանով մեկ: Հետը տանում է շրջիկ հանդիսատես: Նույն մարդկանց դիմաց գոռում-գոչում, բոլորին ազատում, նշանակում, պատժում ու էլի այլ գժություններ խոսում: Գիտե՞ք՝ ուժ է ցուցադրում: Ոչ, որպես հեռացող առաջին պլանի դերասանի հրաժեշտի միջոցառում է իրականացնում: Մի բան ասեմ, հաշվի առեք, իրականում իրենք ԱԱԾ-ի թվերով էլ գիտեն, որ իրենք 50+1 չեն հաղթահարում: Ուստի էական չէ, թափառող սուբյեկտը մուրճ, դազգահ, սղոց, դանակ, թե էլ ինչ է հետը ման տալիս, ֆալցետն ինչքան բարձր է միացրել, ինչպիսի գռեհիկ ու անադեկվատ բառապաշար է օգտագործում: Իրենք պարտվել են: Նորից կարդացեք՝ ՊԱՐՏՎԵԼ են: Դա լավ գիտի նաև թուրքերի ստորացումը վայելող անձը: Նրան երևի թե բացատրել են Ընտրական օրենսգիրք: Իսկ դա նշանակում է՝ դա գիտի, որ 20 տոկոսը կարող է դառնալ, օրինակ, 40, բայց չի դառնա 60: Իր հաճախորդները ձեռնասուն են, թիմակիցները՝ անգրագետ, նրանք կարող են չհասկանալ ու չհաշվել, բայց ինքը գիտի:

Հիմա կասե՞ք՝ բա էլ ինչու է թվեր կրակում:

Բացատրեմ՝ թիմակիցներին մինչև վերջ գերի պահելու համար, երկրորդ՝ հնարավոր ուժ կիրառելու լեգիտիմությունը հիմնավորելու համար: Գիտի նաև, որ

Ա. ԲՈԼՈՐԸ գիտեն, որ ինքը չունի մեծամասնություն, իսկ խորհրդարան անցնող երկու ընդդիմադիր ուժերն ունեն 50+1:

Բ. ոչ մի իրավապահ ուժ չի կիրառելու.

Գ. ոչ մի գերտերություն կամ միջազգային կազմակերպություն չի արդարացնելու ուժի կիրառումը.

Դ. իր դիմաց կանգնած ոչ մի ընդդիմադիր ուժ չի վախենում իր օլիգարխի զինված թիկնապահներից.

Հ. Գ. Մեկ էլ, երբ հարմար լինի սույն թախծոտ աչքերով անձին հարցրեք՝ Պապիկյան Սուրենն ինչո՞ւ է 4 միլիարդը փոխանցել ԵՐԿՈւ աշխատակից ունեցող կազմակերպության: Ես կարող եմ, իհարկե, արտաբերել թալան կախարդական բառը, բայց դե հետաքրքիր է «մուրճակիր ասպետն» ինչպես դա կբացատրի:

Հ. Գ. Վիճակն այնքան վատ է, որ Արամ Սարգսյանն իր ձայների փոխարեն դրանն է հաշվում, առաջին նախագահը Հ1-ով պարտվողականության քարոզ է անում: Մեռցնում են հույսը»: