Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բախումների մասին գուժումները հիմնազուրկ են». Լյովա Եղիազարյան

«Բախումների մասին գուժումները հիմնազուրկ են». Լյովա Եղիազարյան
153
Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 17:50

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանք, ովքեր գուժում են, թե ընտրություններից հետո հնարավոր է քաղաքացիական բախումներ, ակամա խոստովանում են վարչապետի հաղթանակը։
Հաղթանակից հետո փողոցում ավելի քիչ մարդ կհավաքվի, քան 17-ի կազմակերպած հավաքներին, որովհետև, եթե մինչև ընտրությունը հավատում էին Քոչարյանի հաղթանակին ու անձնական ակնկալիքներ ունեին, ապա պարտությունից հետո մարում են բոլոր հույսերը։
Մենք, թե 2003, թե 2008 թվականներին երկար ժամանակ փողոցում էինք, այն պատճառով, որ խորապես համոզված էինք, որ տեղի էին ունեցել ընտրությունների ահավոր կեղծումներ, իսկ այս ընտրություններն անցնելու են առանց կեղծիքների, որն էլ հնարավորություն չի տա բախումների։
Բախումների մասին գուժումները հիմնազուրկ են»։