Մանվել Գրիգորյանի որդին պատասխան է պահանջում Սերժ Սարգսյանից
![]() 257 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 18:55 Արցախի հերոս, ամիսներ առաջ իր մահկանացուն կնքած գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝ Արա Գրիգորյանն, այսօր՝ հունիսի 16-ին, ակցիա էր կազմակերպել Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց։ Օրը հատկանշական է՝ տարիներ առաջ հենց այս օրն է ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել Մանվել Գրիգորյանը։ Ակցիայի շրջանակներում Արա Գրիգորյանը բաց նամակ փոխանցեց ու պահանջ ներկայացրեց ՀՀ 2-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև ուղերձով դիմեց, ինչպես ինքն է նշում՝ «ապօրինի ձերբակալման պատասխանատու, այդ ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին»։ «Պարոն Սարգսյան, Դուք այսօր կանգնած եք բազմակի ճամբարափոխ մեկի կողքին, որը գիտակցաբար և ջանասիրաբար կատարեց կապիտուլյանտ վիժվածքի հրահանգները։ Նա ստով, կեղծիքով, զրպարտությամբ ապականեց Հայաստանի ամենաարժանի զավակներից մեկի՝ Արցախի հերոսի, Ձեր զինակցի ու ընկերոջ պատիվը։ Այդ ընթացքում Ձեր զինակից ընկերը ենթարկվեց տարատեսակ կտտանքների, որոնց արդյունքում վաղաժամ վախճանվեց՝ զրպարտված ու հալածված։ Այդ ամենի համար Արթուր Վանեցյանը մինչ օրս չի ապաշխարել։ Անտեսելով այս ամենը՝ Ձեր ամբողջ ռեսուրսը լծել եք այդ մարդուն պետության ղեկը հանձնելու գործին։ Գրավոր պարզաբանում եմ պահանջում Ձեզանից, թե ի՞նչ բարոյական և քաղաքական տրամաբանությամբ եք Ձեր ընկերոջ բարի համբավը ստով ու կեղծիքով անդառնալիորեն ապականած և հալածանքով սպանած մարդուն դարձրել Ձեր քաղաքական թիմի առաջնորդ»,- նամակում նշել է Մանվել Գրիգորյանի որդին։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
