Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Շարունակեք ապրել ա՛յդ հայկականության մեջ՝ մինչև վերջնական ու անփառունակ վախճան». Տիգրան Պասկևիչյան

«Շարունակեք ապրել ա՛յդ հայկականության մեջ՝ մինչև վերջնական ու անփառունակ վախճան». Տիգրան Պասկևիչյան
216
Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 21:40

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՍՆ ՏԽՄԱՐՈՒԹՅԱՆ
Քաղաքական հերթական մի մանրէ Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի առիթով այսօր մտքեր է արտածել ու եզրակացրել է, թե «Այդ մարդը (Ա նախագահը) միշտ է ատել հայկականությունը»։
Այո, այդ մարդը միշտ ատել է այն հայկականությունը, որը գոռոզ է, բայց պատասխանատու չէ, այն հայկականությունը, որն ամենևին ինքնասիրություն չունի, բայց եսասեր է ուղնուծուծով, այն հայկականությունը, որի սնունդը կորուստն է, կոտորածն ու մազապուրծ փախուստը, այն հայկականությունը, որը հաղթանակն ու արժանապատությունը պահեց աչքից հեռու՝ փոշոտ խորդանոցում, այն հայկականությունը, որը երկիրը հասցրել է պարտության և նվաստացման։
Ապրեք, շարունակեք ապրել ա՛յդ հայկականության մեջ՝ մինչև վերջնական ու անփառունակ վախճան։