«Էդ գիտակցման վրա ոտքի չի կանգնել ոչ մի պետություն և ժողովուրդ». Հակոբ Բադալյան
![]() 235 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 03:10 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախի հարցում չի որոշում ոչինչ, սա ինչ-որ տեղ հասկանալի է՝ նա մասնակցում է ընտրության, ունի իր քաղաքական նպատակները, խնդիրները, և նրա հայտարարությունները բխում են դրանից: Իհարկե, բացառությամբ էն մարդկանց, ովքեր առաջնորդվում են Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականության «Աստված» լինելու կանխավարկածով: Բայց ես չեմ հասկանում մարդկանց, որոնք այդ ամենի մեջ չեն, բայց նույնպես խոսում են, թե Հայաստանը չի որոշում ոչինչ: Անշուշտ, պատերազմից հետո Հայաստանի դերն էապես թուլացել է, հնարավորություններն էապես նվազել են, ահռելի է դարձել Ռուսաստանի անմիջական ազդեցությունը բուն Արցախում ու Հայաստանի վրա, անվտանգությունն այս պահին ապահովում են ռուս խաղաղապահները և այլն: Բայց էդ ամենը չի նշանակում, որ Հայաստանը չի որոշում ոչինչ: Հարգելինե՛րս, Հայաստանն այսօր, իհարկե, որոշում է զգալիորեն քիչ բան, քան մինչև պատերազմը, բայց Հայաստանը որոշիչ գործոն է: Ավելին, հենց այդ գործոնն է, որ պատերազմից հետո էլ շարունակվում է ենթարկվել հիբրիդային գրոհների ներքին ու արտաքին դաշտերում: Այդ գործոնի ազդեցության աճն անշուշտ կախված է պետության հետագա որակներից, ուժից և այլն, բայց Հայաստանն այսօր էլ որոշիչ գործոն է, այլապես Հայաստանը ոչ թե կլիներ թիրախում, այլ ուղղակի մոռացած կլինեին Հայաստանի մասին: Բավական է «սեփական ոչմիբանության» գիտակցում խորացնելը ներկայացնել որպես քաղաքական պրագմատիզմ կամ սթափություն: Էդ գիտակցման վրա ոտքի չի կանգնել ոչ մի պետություն և ժողովուրդ: Հասկանալի է, որ անիրականանալի նպատակների մասին բարձրաձայնելն էլ մեկ այլ ծայրահեղություն է: Բայց, բավական է հենց երկու ծայրահեղություններով Հայաստանը սնուցելով «պինգ-պոնգ» խաղալ հանրային գիտակցության ու հոգեբանության հետ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
