«Այսինքս՝ Ամերիկան դա գալիս ա՝ ՆԱՏՕ-ի՝ որպես անդամ, նույն, ասենք թե՝ Թուրքիայի գործընկերը․ դա ճիշտ ա՞, թե՞ ոչ»․ Գագիկ Ծառուկյան
![]() 221 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 18:55 Ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր ասում են, որ Ռուսաստանը հենց Ադրբեջանի շահն է պահում, և պետք է նրան այստեղից հանել և Ֆրանսիան, Ամերիկան, ՆԱՏՕ-ն մեզ կօգնեն։ Ասում են՝ մեր անվտանգությունը նրա հետ ենք կապել և տեսաք՝ ինչ եղավ․ հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը Հ1-ի եթերում դիմելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ խնդրեց մեկնաբանել այս հարցը։ «Ով էդպես է մտածում, կարող եմ ես իրեն հուսախաբ անել․ այսինքն, եթե Ռուսաստանը դուրս է գալու, Թուրքիան է գալո՞ւ»,- հարցրեց Ծառուկյանը։ «Չէ՝ Ֆրանսիան, Ամերիկան․․․»,- հիշեցրեց Պ․ Ղազարյանը։ «Այսինքս՝ Ամերիկան դա գալիս ա՝ ՆԱՏՕ-ի՝ որպես անդամ, նույն, ասենք թե՝ Թուրքիայի գործընկերը, դա ճիշտ ա՞, թե՞ ոչ։ Մենք ո՞նց կարանք էսօր այդպիսի քայլ կատարենք։ Մենք ամեն ինչ պետք է անենք՝ Ռուսաստանը չգնա, ամեն ինչ ավելի ամրապնդվի։ Մենք թույլ չեն տա, որ Ռուսաստանը գնա, կամ Թուրքիան գա, կամ Թուրքիայի գործընկերները՝ ՆԱՏՕ-ի անդամները գան․․․ Ոնց ասեմ՝ մեր սեփականության մեջ մենք կարանք տնվոր լինենք»,- մեկնաբանեց Ծառուկյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
