Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ու այսքանից հետո պետք է ձայն տա՞ն իրենց հրաման տվողին». Գևորգ Պապոյան

«Ու այսքանից հետո պետք է ձայն տա՞ն իրենց հրաման տվողին». Գևորգ Պապոյան
228
Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 16:10

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու այսքանից հետո «Իզմիրիլյան» ԲԿ որևէ արժանապատիվ աշխատակից պետք է ձայն տա՞ իրենց հրաման տվողին, իրենց առաջ պայմաններ քաշողին, իրենց վախեցնողին, իրենց հոխորտացողին։
Հիմա պատկերացրեք, թե այս կատեգորիան, եթե հանկարծ իշխանության գա, ապա ինչ կլինի ձեր և ձեր երեխաների հետ։
Բռնապետության վերադարձ չի լինելու։
Ընտրությունները գաղտնի են, գնացեք ընտրատեղամաս և մերժեք թալանի, անպատժելիության, անօրինականության և բռնապետության վերադարձը»: