Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն․ ԱԻՊԾ

Զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն․ ԱԻՊԾ
242
Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 20:05

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տարհանվել է 1579 աճյուն։
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»։