Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նշումներ հայտնաբերվել են նաև «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա». Թագուհի Թովմասյան

«Նշումներ հայտնաբերվել են նաև «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա». Թագուհի Թովմասյան
302
Շաբաթ, 19 հունիսի, 2021 թ., 21:30

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգ:
«Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ:
Արմավիրի ընտրատեղամասերից մեկում՝ քվերաթերթիկները ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ մի քանի հարյուր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ:
Ի դեպ, նշումներ հայտնաբերվել են նաև «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների վրա:
Սա կազմակերպված ընտրակեղծիք է, քանի որ այդպիսի նշումների դեպքում քվեաթերթիկները համարվելու են անվավեր: Պետք է ուշադիր լինենք քվեաթերթիկների վրա խզբզանք, նշում, գծեր չլինեն»: