«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության դիտարկման արդյունքները՝ 12։00-ի դրությամբ
![]() 167 Կիրակի, 20 հունիսի, 2021 թ., 13:55 «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, հետևում է ընտրությունների ընթացքին ավելի քան 200 ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում: Առաքելության դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ստորև ներկայացվում են 208 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն իրավաբանների և շրջիկ խմբերի համակարգողների կողմից արձանագրված միջադեպերը: Այսպես, դիտարկված ընտրատեղամասերից 6-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, մեկ դեպքում՝ գտնվել է երրորդ հարկում, իսկ 22 դեպքում՝ 2-րդ հարկում: 39 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել: 51 տեղամասերում առկա չեն եղել բրայլյան կաղապարներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ հեշտությամբ կազմակերպել տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկությունը: 7 տեղամասում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար։ 1 տեղամասում վնասված են եղել 13 համարի քվեաթերթիկները։ Մեկ այլ տեղամասում 15, 16, 17 համարների քվեաթերթիկների վրա բծեր են եղել: Քվեաթերթիկները փոխվել են, իսկ մեկ տեղամասում բացակայել են 4-րդ համարի կուսակցության քվեաթերթիկները, մեկ այլ տեղամասում բացակայել են 5-րդ համարի քվեաթերթիկները․ հանձնաժողովի նախագահը գնացել և բերել է։ Մեկ տեղամասում քվեատուփը եղել է վնասված և փակվել է ինքնասոսնձվող ժապավենով։ 12 տեղամասում քվեախցիկը և ընդհանուր կահավորանքը եղեl են այնպիսին, որ կարող էին խախտել քվեարկության գաղտնիությունը: 11 տեղամասերում մուտք են գործել այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձինք, 4 դեպքում անձինք ներկայացել են որպես ընտրող, 4 տեղամասերում հանդիսացել են միևնույն կուսակցության/դաշինքի 3-րդ վստահված անձ: Դիտարկված ընտրատեղամասերից 15-ում ներկա են գտնվել «Հայաստան» դաշինքի 3-ական վստահված անձ: 12 ընտրատեղամասերում քվեարկության սենյակում առկա են եղել «24» համարով քարոզչական գրություններ: Մեկ տեղամասում հանձնաժողովի նախագահի հեռախոսին փակցված է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն․ խնդիրը վերացվել է տարածքային հանձնաժողովի կողմից: Բացի սա, Քաջարանի 35/56 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ՝ «Հայաստան» դաշինքի՝ թույլատրվածից ավելի՝ 3 վստահված անձ ունենալու շուրջ: Ընտրություններին մասնակցող այլ ուժերի ներկայացուցիչներ պահանջել են հեռացնել երրորդ վստահված անձին, ինչի պատճառով տեղի է ունեցել քաշքշուկ ու վիճաբանություն: Մեկ տեղամասում դիտորդին փորձել են ներս չթողնել՝ պատճառաբանելով, որ կարող է ներս մտնել միայն 7:00-ից հետո։ Երկու ընտրատեղամասերում գտնվել են չհավատարմագրված դիտորդներ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունից: 7 տեղամասերում սահմանափակվել են դիտորդների իրավունքները՝ 4-ում սահմանափակվել է տեղաշարժվելու իրավունքը, 2-ում խոչընդոտել են նկարահանելուն, մեկում հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում էր արձանագրել խախտումները և վիճաբանություն էր սկսել դիտորդի հետ․ իրավիճակը շտկվել է, երբ դիտորդը փորձել է նկարահանել քարտուղարին: 7 տեղամասերում հանձնաժողովները պատշաճ չեն իրականացրել հերթափոխը որոշելու վիճակահանությունը կամ փոփոխել են դրա արդյունքները: 4 տեղամասային հանձնաժողովների նախագահներ, ըստ դիտորդների գնահատման, չեն տիրապետել իրենց գործառույթներին: Դրանցից երկուսում նրանց գործառույթներն իրենց վրա են փորձել վերցնել վստահված անձինք: Հավելենք, որ մեր կողմից դիտարկվող ընտրատեղամասերում ամենից շատ վստահված անձինք ներկայացված են ՔՊ կուսակցությունից (132), «Հայաստան» դաշինքից (177), «Պատիվ ունեմ» դաշինքից (87) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (44): «Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների և լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
