«Դիմակավորված էր, ձեռքին՝ ատրճանակ». Բաբաջանյանը մանրամասնում է
![]() 199 Կիրակի, 20 հունիսի, 2021 թ., 14:45 Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց իր մեքենայի վրա կրակելու միջադեպից: Նա հայտնեց, որ հարևանի տեսախցիկը ֆիքսել է կատարվածը. «Մոտավորապես ներկայացնեմ՝ դիմակավորված, կապիշոնով, սպիտակ հագուստով, ձեռքին՝ սև ատրճանակ: Կրակոցի պահից դետալային մանրամասներ չկան, բայց հայտնաբերվել է փամփուշտի մի մասը. պարկուճը մնացել է դիմապակու վրա. նստատեղի հատվածում էլ ասացին, որ կա վնասվածք և այնտեղ պետք է հայտնաբերվեր փամփուշտի մյուս կտորը»: Բաբաջանյանն ընդգծեց, որ դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ. «Կարծում եմ, որ սա քաղաքական գործընթացները խեղելու, վախի, սարսափի մեջ պահելու փորձ է: Մեր ժողովրդին կոչ եմ անում նույն խանդավառությամբ, նույն սպասումներով գնան և ընտրություններ իրականացնեն: Մեզ որևէ բան չի կարող ընկճել»,- հայտարարեց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
