ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով. որտե՞ղ է պարտվել կուսակցությունը. «Ժողովուրդ»
![]() 209 Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 08:50 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ամենաքիչ՝ 42.31 տոկոս ձայն ՔՊ-ն ստացել է Երևան քաղաքում։ Ավելին՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Հայաստան» դաշինքին: Արաբկիրում ՔՊ-ն ստացել է 15 178 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 17 185 ձայն, Կենտրոն վարչական շրջանում ՔՊ-ն ստացել է 16 057 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 17 297 ձայն: Երևանի ընտրողների 42 տոկոսն է իր ձայնը տվել Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ ընտրատեղամասեր կան, որտեղ ՔՊ-ն պարտվել է բավական մեծ տարբերությամբ: Այդպիսի ընտրատեղամասեր կան ոչ միայն Կենտրոնում և Արաբկիրում. օրինակ՝ Ավանի 1/20 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 317 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 513 ձայն, Նոր Նորքի 2/2 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը՝ 333 ձայն, ՔՊ-ն՝ 287 ձայն: Հավելենք, որ երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
