«Պակասում է ՔՊ-ի մոտ 2000 և «Հայաստան» դաշինքի՝ մոտ 700 քվե». Դանիել Իոաննիսյան
![]() 232 Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 11:55 ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղյուսակավորումների ուսումնասիրությամբ «Անկախ դիտորդը» մի շարք խնդիրներ է հայտնաբերել 4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31, 35/30 ընտրական տեղամասերի՝ հրապարակված արդյունքներում ակնհատ սխալներ կան: Մասնավորապես, էական տարբերություն կա քվեարկության մասնակիցների թվի ու ուժերին կողմ քվեարկած և անվավեր քվեաթերթիկների հանրագումարի միջև (տե՛ս նկարը): «Անկախ դիտորդի» վիճակագրական ուսումնասիրությունը վկայում է, որ նշված տեղամասերի հրապարակված արդյունքներում պակասում է «Քաղաքացիական պայմանագրի» մոտ 2000 քվե և «Հայաստան» դաշինքի մոտ 700 քվե: Չենք բացառում նաև այլ ուժերի քվեների «կորուստներ»: Խնդիրն ամենաշատը եղել է Արաբկիրում: Բացի այդ, նկատելի է մեկ այլ խնդիր: Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունն ապշեցնող՝ 80%-ից բարձր է եղել, միջինից շեշտակի ավելին է եղել նաև «Հայաստան» դաշինքի քվեները՝ 43%: Մասնավորապես, խիստ խնդրահարույց են 20/51, 26/41, 29/50, 33/31, 33/55, 35/23, 35/32, 35/33, 35/41, 35/60 տեղամասերը: Գրեթե բոլոր այդ տեղամասերում չի եղել տեսախցիկ: Այս տեղամասերում արդյունքների անոմալիան կարող է պայմանավորված լինել թե՛ ընտրողների վրա ապօրինի ազդեցությամբ և թե՛ այլ կեղծիքներով: Սովորաբար, նման կորելացիներ լինում են կորելացվող ուժի (մեր դեպքում՝ «Հայաստան» դաշինքի) կողմից ընտրողներին ստիպողաբար տեղամաս բերելու արդյունքում: Նշված բոլոր խնդիրները պետք է պատշաճ քննության արժանանան համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներում»: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
