Աջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»
![]() 176 Չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ., 09:50 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դիմումը ներկայացրել է ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 21-ի ուշ գիշերը, որը, մեր տեղեկություններով, երեկ հաստատվել է։ Ավելին՝ այժմ վարչական շրջանի նոր ղեկավարի փնտրտուքներ են ընթանում։ Մենք տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անգամ դիմել է կուսակցություն թեկնածու ներկայացնելու համար։ Այս պահին հավանական թեկնածուներ կան, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացել։ Նշենք, որ Մհրյանի հեռանալու պատճառը ընտրությունների արդյունքները չեն, այլ դրանից երկու օր առաջ՝ ուրբաթ օրը, Աջափնյակի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպն է եղել ՔՊ-ականների հետ։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, այդ օրը մի քանի ՔՊ-ականներ՝ նախկին նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են թաղապետարան՝ անձամբ Մհրյանի աշխատասենյակ, և նրան ու տեղակալներին մեղադրել են չաշխատելու մեջ։ Ավելին, ասել են, թե ընտրություններից հետո զբաղվելու են նրանցով, սակայն ինչպես ասում, են շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և ընտրություններից մեկ օր հետո վարչական շրջանի ղեկավարներն ու նրա տեղակալներն են անձամբ հեռանալու դիմում ներկայացրել։ Մենք տեղեկացանք, որ մինչ այժմ էլ Մհրյանը բազմիցս հակասություններ է ունեցել ՔՊ-ի հետ և հաճախ ղեկավարության կողմից հանձնարարականներ է ստացել, որոնք իր սրտով չեն եղել։ Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
