Բացառիկ. ո՞ր դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել. «Ժողովուրդ»
![]() 229 Հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, և չենթարկվող դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելու համար նրանց աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել: Ուշագրավն այն է, որ իրավապահ մարմիններում կասկածներ կան, թե այս գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել նաև այն դատավորների ցուցակը, որոնց աշխատասենյակներում տեղադրված են եղել այդ գաղտնալսող սարքերը: Նրանք են՝ Ռոբերտ Պապոյան, Նելլի Բաղդասարյան, Աննա Դանիբեկյան, Սերժիկ Ավետիսյան, Տիգրան Փոլադյան, Գևորգ Նարիմանյան, Վազգեն Ռշտունի, Մխիթար Պապոյան, Դավիթ Գրիգորյան և Մանուկ Մարգարյան: Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանն ու Դավիթ Գրիգորյանը եղել են Ռոբերտ Քոչարյանի գործը քննողները: Մխիթար Պապոյանին և Վազգեն Ռշտունուն ևս դեռեւս 2019 թվականից կապում են Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշման հետ, որն էլ կարդացել էր Դավիթ Գրիգորյանը: Այսինքն՝ այս ցանկում պատահական անուններ չկան, և նրանց աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր տեղադրելը կոնկրետ նպատակ է հետապնդում: Ամեն դեպքում, այս ընթացքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունը, և բացահայտումներ են եղել։ Դրանց կանդրադառնանք հաջորդիվ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
