Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել
218
Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 10:05

ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-79 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Կարեն Գևորգյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-78 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-77 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»: