«Եկեղեցին վերածվել է քաղաքացիների կամարտահայտման վրա բռնացողների պաշտպանի». Վահե Գևորգյան
![]() 398 Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 22:45 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չարչյանի ձայնագրության լրիվ տարբերակը լսեցի։ Իսկական եկեղեցու ներկայացուցիչ է, աշխատողներից վճռական պահանջում է գնալ ընտրությունների, ասում է, որ ինքը օրինապաշտ մարդ է և գիտի, որ այս, այս, այս կառույցներում չի թույլատրվում իրականացնել քարոզչություն, հետո ասում, եթե անգամ աշխատողները ընտրեն ներկաներին, ինչը հակասում է իրենց տնօրինության և եկեղեցու դիրքորոշմանը, ապա, միևնույնն է, այն ոչ մի հետևանք չի ունենան. մի խոսքով մի սուրբ անձնավորություն։) Հիմա գանք թվարկածս կետերի արանքներում հնչեցրած մտքերին։ Ամբողջ ձայնագրության ընթացքում բարձր դոզայով հոգեբանական ճնշման ա ենթակում բոլորին, ակնհայտ հակաքարոզչություն իրականացնում, սպառնում, որ ինքը կիմանա, եթե որևէ մեկը ընտրություններին չմասնակցի։ Հիշեցնեմ, որ ընտրություններին չմասնակցելը ևս ընտրություն է։ Այնուհետև ասում է, որ ինքը արձակուրդում է, և սա չի կարող համարվել, որպես պաշտոնեկան դիրքի չարաշահում, երևի հուր հավիտյան էր արձակուրդում մնալու։ Այնուհետև սպառնում է, որ կան չգիտեմ ինչ մեթոդներ, որով մոտավորապես կարող է պարզել, թե ո՞վ ում է ընտրել: Հետո, երբ ասում է, թե իբր ոչ մի հետևանք չի լինի, եթե անգամ ընտրեք ներկա կառավարողներին, զուգահեռ մի անեկդոտ է պատմում, ու դրանով հստակ հասկացնում, որ, այնուամենայնիվ, եթե ներկաներին ընտեք, դա խորը նստվածք է թողնելու Ձեր վրա։ Մոտ 15 րոպե տևած ձայնագրության մեջ ակնհայտ հակաքարոզչություն իրականացնելով մարդկանց վրա այնպիսի բարոյահոգեբանական ճնշում ա գործադրում, որ հակառակ դիրքորոշում ունեցող քաղաքացին մի 2 օր խելքի չգա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
