«Նրա հաղթանակը խիստ հեղհեղուկ է»․ Ոսկան Սարգսյան
![]() 239 Շաբաթ, 26 հունիսի, 2021 թ., 15:40 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն չի լինում, այս անգամ էլ չեղավ։ Ինչպես գրել եմ ամիսներ առաջ, այս ընտրություններն ավելի ծանրացրին Հայաստանի վիճակը, ներքաղաքական լարվածությունը չթուլացավ։ Ընտրություններից միակ շահողը Նիկոլ Փաշինյանը եղավ, որ լեգիտիմացրեց Արցախում խայտառակ պարտությունը, ընտրողներից քարտ-բլանշ ստացավ Արցախից վերջականապես հրաժարվելու, Ադրբեջանին նոր զիջումներ անելու համար։ Նրա հաղթանակը խիստ հեղհեղուկ է, որովհետև ստացել է ցուցակային ընտրողների 26 տոկոսի քվեն, ընտրությանը չմասնակցածները բոլորն արտերկրում չեն, շատերը քվեարկության չեն գնացել, որովհետև խորհրդարանական ընտրությունների հետ, նաև՝ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր չեն կապել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նստած է վառոդի տակառին, ամեն կայծից տակառը կարող է պայթել։ Նա և իր թիմը կառավարել չգիտեն, արտերկրից ներդրումներ չեն գա, Արցախի հարցում զիջումների կամ այլ առիթներով սպասվում են սրացումներ։ Նիկոլ Փաշինյանը, բացի չնչին ձայներ հավաքած իր քաղաքական հաճախորդներից, դաշնակիցներ չունի, իսկ հակառակորդ՝ որքան ուզես։ Դրսի ուժերը այս իշխանությանը օգտագործելու են Արցախի հարցով զիջումներ և Հայաստանից միջանցքներ, տարածքներ կորզելու համար և դրանք ստանալով՝ դրան թողնելու են բախտի քմահաճույքին, այսինքն՝ ըննդիմության և հանրության դատաստանին»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
