«Ձեր քանդած ամեն մի ապօրինի կառույցով դուք կառուցում եք պետություն». Նարեկ Սարգսյան
![]() 242 Կիրակի, 27 հունիսի, 2021 թ., 00:10 ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարան, ձեր քանդած ամեն մի ապօրինի կառույցը շատ ավելին ա, քան պարզապես շենք քանդելու գործողություն: Դրանով դուք կառուցում եք պետություն, դուք հոգեբանություն եք փոխում: Պետությունը նաև այդպես են կառուցում՝ ցույց տալով, որ Իրավունքն ավելի բարձր է, քան զոռբայությունը, որ օրենքն ավելի ուժեղ է, քան օրինախախտը, որ համայնքի տարածքի գողությունը ոչ մի բանով չի տարբերվում այլ գողություններից: Իմացեք, որ ամեն մի քանդած ապօրինի կառույցի հետ մարդկաց սրտերը լցնում եք արդարության զգացումով: Իսկ արդարության զգացումից լավ բան չկա էս աշխարհում: Արդարության զգացումը ամռան շոգին զովացնում է, ձմռանը տաքացնում, արդարության զգացումը թույլ ա տալիս դիմանալ զրկանքներին ու չարտագաղթել: Որովհետև, եթե քաղաքացին զգում ա, որ իր զրկանքները պետության համար են, այլ ոչ թե ինչ-որ հաստավզի պատճառով, որևէ զրկանք սարսափելի չէ: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
