Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ դիմումները մերժվեցին

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ դիմումները մերժվեցին
166
Կիրակի, 27 հունիսի, 2021 թ., 15:45

ԿԸՀ-ն այսօր որոշեց, որ ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել ԸՕ այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։
Ինչպես հայտնի դարձավ նիստի ժամանակ, ԿԸՀ-ում ստացվել է 4 դիմում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնցից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ ԸՕ սահմանված ժամկետներում ներկայացված դիմումները եղել են «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից: