«Միակ ճանապարհը թուրքերի համար Հայաստանի հարավի անեքսիան է». Արման Աբովյան
![]() 198 Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 18:54 ԲՀԿ-ական Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, և մասնակի Թուրքմենստանը և Պակիստանը շարունակաբար ավելացնում են համատեղ ինտեգրացիոն գործընթացները պան-թուրանական նախագծի շրջանակներում։ Խոսքը ոչ միայն ռազմական բաղադրիչի մասին է, այլ նաև՝ խորը տնտեսական ինտեգրման։ Իսկ, օրինակ, թուրք-ադրբեջանական «երկու պետություն-մեկ ազգ» կոնցեպտն անխուսափելի վերածվում է «մեկ պետություն-երկու թուրքական ազգային միավորում» կոնցեպտին։ Հայաստանյան իշխանամետ շրջանակները, և հենց իշխանության ներկայացուցիչները, իրենց ճղում են մեջտեղից՝ փորձելով հերքել կամ նվազեցնել պան-թուրանական նախագծի առկայությունը և իրագործումը, սակայն տարածաշրջանային զարգացումներն ակնհայտ ցույց են տալիս, որ Թուրքիան հետևողականորեն իրականցնում է այդ նախագիծը, բայց մինչև չկա ցամաքային միավորում Ադրբեջանի հետ՝ Թուրքական մեծ կայսրության վերականգնումն անհնար է։ Միակ ճանապարհը թուրքերի համար, դա Հայաստանի հարավի անեկսիան է (Սյունիք) և թուրք-ադրբեջանական վերջնական նպատակը հենց դա է։ Մարդ պիտի լինի կա՛մ տգետ, կա՛մ հիմար, կա՛մ դավաճան, որ այս պարզ նախագիծը հրաժարվի տեսնել։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ադրբեջանի նախագահ Ալիևն ուղղակի ցնցումների մեջ է ընկնում, երբ խոսքը գնում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, քանի որ այն րոպեից, երբ Հայաստանը համաձայնվի նույնիսկ տրանսպորտային ուղի տրամադրել թուրքերին և ադրբեջանցիներին, այդ պահից սկսած մեկնարկում է Հայաստանի մասնատման գործընթացը։ Իմիջայլոց թուրքերը և ադրբեջանցիներն իրենց վերջնական նպատակները չեն թաքցնում և զարմանալի է լսել, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները փորձում հերքել դա։ Ասեմ ավելին՝ մինչև այս տարվա վերջ փաշինյանական վարչակազմն իր պատգամավորներով անելու են ամեն ինչ, որ բացեն սահմանները թշնամու առջև՝ փաստացի Արցախից հետո արդեն Հայաստանի ֆիզիկական ոչնչացման մեկնարկը տալու համար։ Ճիշտ է, իրենք շատ են խոսելու տնտեսական առավելությունների մասին, խաղաղության մասին և ուրիշ անհեռատես և փաստացի շինծու հեռանկարների մասին, սակայն դա իրականում ոչ մի բան չի փոխելու։ Թուրքն արդեն մտել է մեր տուն, և սա այլևս իրականություն է, իսկ մնացած «խաղերն» ընդամենը թուրքի նախագծի ներքո են։ Հ. Գ․Ալիևը հայտարարել է, որ մեծացնում է բանակը և ավելացնում է սպառազինության քանակն Ադրբեջանում։ Իսկ սրանք շարունակում են «պարել» թուրքական տրնգիի տակ՝ համաձայնվելով դեմարկացիայի-դելիմիտացիայի և սահմանների բացմանը։ Այնպես որ... Ապագա Կա՛... Վայելե՜ք․․․»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
