«Անձեռնմխելիության խնդիր չի կարող առաջանալ». Գևորգ Բաղդասարյան
![]() 669 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 14:35 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց՝ դատարանն արձանագրել է, որ նախորդ նիստը հետաձգելու պատճառը շարունակում է առկա լինել, մասնավորապես՝ դատարանի համար պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակը, քանի որ նրանք «Հայաստան» դաշինքի ցուցակում են եղել և ԱԺ պատգամավոր կարող են դառնալ։ «Դատարանին մտահոգում էր նրանց անձեռնմխելիության հարցը։ Դատարանի հայտարարությունից պարզ էր, որ գտնում է, որ նրանք ձեռք են բերում անձեռնմխելիություն ու նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար պետք է անձեռնմխելիություն հաղթահարվի։ Բայց Սահմանադրության կարգավորումներում ասվում է, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել առանց ԱԺ համաձայնության, ու պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել առանց ԱԺ համաձայնության... Մենք ազատությունից զրկելու հարց էս պահին չենք քննարկում, իսկ մնացած հարցերն արդեն վարույթի ավարտի հարցեր են»,- ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ անձեռնմխելիության խնդիր չի կարող առաջանալ. քրեական հետապնդումը հարուցվել է նախքան՝ նրանց պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությունը հետաձգվել է մեկ ամսով: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
