Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար
![]() 189 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 18:54 Ինչպես հաղորդում է Եվրոպական խորհրդում «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև՝ Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն: Ակնկալվում է, որ վաղն այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների նիստում: Հանձնարարականի կատարումն, այնուամենայնիվ, թողնված է ԵՄ անդամ պետությունների հայեցողությանը: Անցած տարվա հուլիսին, օրինակ, երբ Եվրոպական խորհուրդը Վրաստանը ներառել էր «ապահով» երկրների ցանկում, եվրոպական մի շարք երկրներ որոշել էին բացել սահմանը Վրաստանի քաղաքացիների առաջ, Չեխիան, մինչդեռ, այդ հանձնարարականին չէր հետևել՝ հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը սեփական երկրի ներսում: Այս պահի դրությամբ ԵՄ «կանաչ գոտում» են 15 պետություն ու շրջան, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Հարավային Կորեան և Սինգապուրը: Ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ: Ըստ դիվանագիտական աղբյուրների, այժմ ԵՄ նախագահությունը խորհուրդ է տալիս ցանկում ավելացնել ևս 10 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Կոսովոն, որտեղ հակահամաճարակային իրավիճակը, ըստ եվրոպացի փորձագետների, բարելավվել է: Եթե առաջարկը հավանության արժանանա ԵՄ դեսպանների կողմից, այնուհետ հաստատվի նաև ԵՄ անդամ պետություններում, Հայաստանի քաղաքացիներից սահմանը հատելու համար կպահանջվի միայն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
