Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եկեք մեղավորներ չփնտրենք»․ Վահե Հակոբյան

«Եկեք մեղավորներ չփնտրենք»․ Վահե Հակոբյան
188
Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 20:06

«Իշխող ուժի կողմից օգտագործվեցին ընտրակեղծարարության ամբողջ գործիքակազմը՝ վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառումից մինչև զինվորների ուղղորդված քվեարկություն, շրջիկ խմբերից մինչև ուրիշի փոխարեն ընտրություն»,- «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ՝ անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներին, ասաց դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։

«Իհարկե, մենք էլ պետք է ընդունեք, որ ունեցել ենք թերացումներ։ Մեզանից շատերը գուցե ժամանակից շուտ կարծեցին, որ հաղթանակը մեր գրպանում է, ինչը չէր կարող անդրադառնալ արդյունքի և էֆեկտիվության վրա։

Առաջարկում եմ հիմա մեղավորներ չփնտրենք, այլ ճիշտ վերլուծենք այն սխալները, որոնք եղել են՝ հետագա պայքարում դրանք բացառելու համար»,- ասաց Վահե Հակոբյանը։