Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Կապիտուլյանտն Արմավիրի մարզում՝ քարոզարշավի ընթացքում և դրանից հետո». Արսեն Բաբայան

«Կապիտուլյանտն Արմավիրի մարզում՝ քարոզարշավի ընթացքում և դրանից հետո». Արսեն Բաբայան
171
Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 03:06

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քարոզարշավի ընթացքում կապիտուլյանտն Արմավիրի մարզում.
- Ժողովուրդ ջան, ես հենց հիմա ձեր դիմաց կանգնած եմ և ասում եմ՝ հենց այստեղից գնամ, ոռոգման ջուրը գալու է:
Կապիտուլյանտն՝ ընտրվելուց հետո.
- Ավանդական ոռոգման ձևն ապագա չունի: Մենք պետք է անցնենք կաթիլային համակարգի:
Ավանդական ոռոգման ձևն իսկապես չունի ապագա: Այո, կաթիլային ջրման համակարգը լավագույն լուծումն է: Բայց մարդիկ այսօր պիտի ապրեն: Մարդիկ հենց այսօր բերք ստանալու հարց պիտի լուծեն»: